News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում ըմբռնումով են մոտեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ծառայության կողմից Հարավային Կովկաս կատարած այցի մասին սոցցանցերում հրապարակված լուսանկարում  թույլ տրված սխալմունքին։ Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ Instagram-ի իր էջում Անգելա Մերկելը տեսանյութ եւ լուսանկարներ էր հրապարակել, որում երեւում էր Երեւանի կենտրոնը` Արարատի ֆոնին։ Սակայն տեսանյութին կից գրառման մեջ կանցլերը նշել էր, որ դա Ադրբեջանն է։

Պատասխանելով այդ մասին հարցին՝ Նաղդալյանը նշեց, որ գերատեսչությունում նկատել են այդ սխալմունքը եւ հայտնել են Գերմանիայի գործընկերներին. «Կարծում եմ՝ դա մարդկային սխալմունք է եղել»,–նկատեց մամուլի քարտուղարի պաշտոնակատարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ