News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ՆՏՎ-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է որոշել վերադառնալ Հայաստան՝ հասկանալով, որ իրեն կարող են կալանավորել:

«Ես Հունաստանում էի, վերադարձա՝ շատ լավ հասկանալով, որ կարող եմ կալանավորվել: Լիովին ակնհայտ է, որ, այսպես ասած, իմ տեսակի մարդիկ չեն փախչում դժվարություններից: Եվ, ամեն դեպքում, հույս կար, որ դատաիրավական համակարգն ամբողջությամբ գործադիր իշխանության ենթական չէ, եւ դատարանների ինքնուրույնության գոնե որոշակի աստիճան գոյություն ունի: Ես եկել եմ իմ պատվի եւ արժանապատվության համար պայքարելու»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված գործն «անհիմն սուտ է». «Անձեռնմխելիությունը պաշտպանական կողմի միայն մի փոքր մասն է: Ես վերադարձա այստեղ, որպեսզի պաշտպանեմ իմ պատիվն ու արժանապատվությունը, ոչ միայն այն պատճառով, որ ես անձեռնմխելիություն ունեմ, այլեւ այն պատճառով, որ ամբողջ քրեական գործը շինծու է: Այնտեղ  ընդհանրապես քրեական գործ չկա»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ նա ծանոթացել է գործին, սակայն քննության գաղտնիքի պատճառով այժմ չի կարող խոսել դրա մանրամասների մասին:

«Ինձ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Պատկերացնու՞մ եք: Նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, պարզվում է՝ ինքն իրեն տապապել է...

Նրանք շնչասպառ փորձում էին մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձեւ գտնել: Սա խոսում է այն մասին, որ խոսքը ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդենտայի մասին է… Այդ ինչո՞ւ հանկարծ իշխանությունից եւ նախագահի աթոռից հեռու, 10 տարվա հանգիստ կյանքից հետո ես թիրախ դարձա...

...10 տարի առաջ ընտրություններ էին, եւ ինձ 1-1.5 ամիս էր մնում՝ իմ երկրորդ ժամկետի ավարտին, եւ ընտրություններն ավարտվեցին առաջին փուլով, նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ձայների 53 տոկոսը, երկրորդ տեղում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21 տոկոս ձայնով, ով իրեն ընտրված նախագահ հռչակեց, ի լուր ամենքի հայտարարեց, որ ձայների 65 տոկոսն է հավաքել եւ Երեւանի կենտրոնում բողոքի ակցիաներ սկսեց: Հանրահավաքներն արտոնված չէին, իսկ կարգախոսները հետեւյալն էին. «Մենք պետք է ապամոնատաժենք պետական իշխանությունը»: Սրան հետեւեցին բանակին, իրավապահ մարմիններին ուղղված կոչերը, նրանց ակնհայտ ներգրավվման փորձը շարունակվում էր 7 օր: Այդ ընթացքում ԿԸՀ-ն օրինական ճանաչեց ընտրությունների արդյունքները, հետո Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը, բոլոր հիմնական միջազգային դիտորդների եզրակացությունը դրական էր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի դիտորդների:

Ամբողջ ընտրական ցիկլը բավական հաջող ավարտ ունեցավ, բայց գործն ավարտվեց ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներով, արդյունքում 10 մարդ սպանվեց, որոնցից երկուսը՝ ոստիկաններ:

10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները: Դրա համար ես խոսում եմ քաղաքական վենդենտայի մասին: Այսինքն՝ 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ պարտվել էին այդ ընտրություններում: Եվ այսօր նրանք մտածում են միայն այն մասին, թե ինչպես հաշվեհարդար տեսնեն այն մարդկանց հետ, որոնց նրանք թշնամիներ են համարում»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը:

Քոչարյանի կարծիքով՝ այդ պատճառով քրեական գործ է հարուցվել, որը ոչ մի հիմք չունի. «Ես նախագահ եմ եղել, չեմ հասկանում, թե ինչպես կարող էի սահմանադրական կարգը տապալել՝ լինելով նախագահ, որը պետք է մեկ ամիսց հեռանար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ