News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամենալավատեսական գնահատականներով՝ միասնական քննություններից կարող են կտրվել մինչեւ 50 տոկոս աշակերտները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը:

Խոսելով ավարտական քննությունները միասնական անցկացնելու մասին իր հայտարարության բացասական արձագանքների մասին, նախարարը մտահոգություն  հայտնեց. «Վերջերս քննարկման առարկա է դարձել իմ մի հայտարարություն, որի համաձայն պատրաստվում ենք ավարտական քննությունները կազմակերպել միասնական, ես չգիտեմ, այսինքն գիտեմ ինչից է գալիս որոշ տեղերից աղմուկը, որովհետեւ այս փոփոխության արդյունքում մենք հստակ կպարզենք, թե որ ուսումնական հաստատությունը ինչ պարտաճանաչությամբ է իրականացնում իր աշխատանքը»։

Արայիկ Հարությունյանի համար զարմանալի է, որ, որոշ, նրա խոսքով՝ «պրեստիժնի դպրոցներ» եւ «պրեստիժնի ուսուցիչներ», շատ բուռն են արձագանքել իր հայտարարությանը, որովհետեւ, նրա համոզմամբ, միասնական քննությունների արդյունքում որոշ միֆեր քանդվելու են, որոնք նախկինում գոյություն են ունեցել իրենց այդ կարգավիճակի հետ կապված։

«Իսկ ինչ ենք ասել մենք՝ միասնական քննությունների անցկացման հետ կապված. ասել եմ, որ սիրելի աշակերտ, դու արդեն քննությունը հանձնելու ես ոչ թե քո դպրոցի սենյակում, այլ այսպիսի մի դահլիճում։ Մենք ուրիշ որեւէ առաջադրանք որեւէ բարդ բան նրան չենք առաջադրել, ասել ենք՝ այլ տեղ ես հանձնելու քո միասնական քննությունը, որտեղ քեզ չեն օգնելու քո դպրոցի ուսուցիչները։ Իսկ ինչ էր տեղի ունենում ավարտական քննությունների ժամանակ, ես որոշ դպրոցներ գնացի ու այդտեղ տոտալ տնայնավարություն էր։ Չեմ ասում բոլոր դպրոցներում այդպես էր, ինչ տեսել եմ, դրա մասին եմ ասում»,- ասաց նախարարը։

Նրան  զեկույցել են, որ աշակերտներին ավարտական քննության ժամանակ դնում են այն գնահատականը, որը ստացել է տարիներ շարունակ։ Նախարարի համոզմամբ, այս կերպ մենք կառերեսվենք շատ խնդիրների, որոնց չենք ցանկացել առերեսվել նախկինում։

«Ինձ այս հայտարարությունից հետո զեկուցեցին, որ ամենալավատեսական գնահատականներով՝ քննություններից կարող են կտրվել մինչեւ 50 տոկոս աշակերտները։ Եվ ես խնդրեցի գնահատման եւ թեսթավորման կենտրոնին՝ հոկտեմբերին իրականացնել արտաքին գնահատում, որպեսզի մենք ընդհանուր պատկերը հասկանանք»,- ասաց նախարարը՝ հավելելով՝ այլընտրանք չունեն եւ ուշ թե շուտ այս համակարգին պետք է անցնենք. «Համենայն դեպս, առաջիկա տարվա ընթացքում 1–2 առարկաների ուղղությամբ պետք է իրականացնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ