News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «եվրոպական անվտանգության ճարտարապետության» վերանայման անհրաժեշության մասին՝ պնդելով, որ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի «մեր մերձավոր հարեւանների հետ ռազմավարական գործընկերություն ստեղծելու համար, այդ թվում՝ անվտանգության ոլորտում», փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի սեփական պաշտպանության համար եւ դադարի այս հարցում հույս դնել Միացյալ Նահանգների վրա:

Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ «մեր շահերից է բխում ռազմավարական գործընկերություն հաստատել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչը թույլ կտա երկարաժամկետ հեռանկարում կայունացնել հարաբերությունները Եվրամիության հետ»:

Նա հավելել է, որ «մենք պետք է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հասցնենք սառը պատերազմի ավարտին»՝ հայտարարելով, որ հին սովորությունները «վերջին երկու տասնամյակի ընթացքում» սխալների կամ թյուրիմացությունների են հանգեցրել»:

Նա նշել է, որ անհրաժեշտ է վերանայել «Ռուսաստանի հետ» եվրոպական անվտանգության ճարտարապետության պայմանները, ինչը համապատասխանում է «մեր շահերին՝ տարածաշրջանում կայունության պահպանման համար»: Նշելով, որ «ՆԱՏՕ-ն կարեւոր դաշինք է»՝ Մակրոնը հայտարարել է, որ «մեր դերը նաեւ Եվրոպան գլոբալիզացման խնդիրները սահմանող որոշակի մոդել դարձնելն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ