News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Բնության մեջ չկա ավելի կարեւոր բան, քան կրթությունն է, այն, ինչ դուք տեսնում եք այստեղ, եւ ինչի հետ առնչվում եք, այդ ամենը կապված է կրթության հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ վարչապետի նստավայրում «Մեղու» եւ «Կենգուրու» մրցույթների հաղթող աշակերտների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած էիք: Մարդը միչեւ աթոռ պատրաստելը սովորել, անցել է կրթության ճանապարհով: Կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, բարձրախոս, տեսախցիկ, ինտերնետ, ի վերջո թռչել  տիեզերք: Կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ մարդու իրավունքը, ուրիշ մարդու հանդեպ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարեւոր բանն է:

Կրթության արձանագրումը կարեւոր է հատկապես նոր Հայաստանում:

Ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, թե ինչ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում եւ ինչ է արդեն տեղի ունեցել: Ես ուզում եմ ներկայացնել հաջողության բանաձեւը նոր Հայաստանում, որովհետեւ սովորաբար, ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում: Դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, այն կախված է ձեզնից, որովհետեւ նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ կարողանանք հնարավորությունների հավասար դաշտը ստեղծել, որ ձեզնից յուրաքանչյուրը արձանագրի, որ ՀՀ-ում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են:

Որ ձեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու այդ դաշտից: Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք:

Հայաստանում եւ շատ տեղերում, ցավոք, հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են աշակերտները, ուսանողները, մինչդեռ դա 21-րդ դարի մարդու անելիքն է:  Յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, քան նախորդ օրը:

Ամեն մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն եւ դա մեր երկիր մոլորակը ավելի լավը դարձնելն է: Եւ միայն կրթության միջոցով մարդը կարող է հասկանալ, թե որն էր իր աշխարհ գալու նպատակը»:

Փաշինյանը դիմեց ներկա աշակերտներին ասելով. «Դուք շատ ամուր քայլերով առաջ եք գնում կրթության ճանապարհով եւ ես հույս ունեմ, որ այդ ճանապարհի հաջորդ հանգրվաններում երբ մենք խոսելիս լինենք ՀՀ տնտեսության մասին, միջակետ կդնենք ու կասենք՝ լավագույն արդյունքը: Երբ կխոսենք ՀՀ առողջապահության մասին, միջակետ կդնենք ու կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք ՀՀ անվտանգության մակարդակի մասին, կասենք՝ լավագույն արդյունքը: Երբ խոսենք Հայաստանի բնակչության թվի աճի մասին, կասենք՝ լավագույն արդյունքը: Երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք մարդու երջանկության ցուցանիշների մասին, կասնեք՝ լավագույն արդյունքը: Երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի իշխանության մասին, միջակետ կդնենք ու կասենք՝ լավագույն արդյունքը:

Ինչպես դուք եք այսօր գնում դեպի այդ լավագույն արդյունքը, մենք բոլորս, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանը, Արցախը վստահ եւ ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան…
Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան
Ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ…
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում...
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել…
«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ…
Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են. Կամո Շահինյան
Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու...
Ամենաշատ