News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաաուն այսօր այցելեց Տարածքային զարգացման և կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն՝ ներկայացնելու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստին: Այս մասին  հայտնում են Տարածքային զարգացման եւ կառավարման նախարարությունից:

«Մենք մեկ, միասնական ինտեգրման պետական քաղաքականության մշակման համար առաջարկել ենք միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծում, որում անշուշտ ՄԱԿ ՓԳՀ-ին տեսնում ենք՝ որպես ոլորտի առաջատար կառույց»,-ասաց Ա. Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ առաջարկի հաստատումը ՀՀ կառավարության կողմից չի ուշանա:

«Մենք կարևորում ենք պետական հատվածի նախաձեռնողականությունն ու լուծումներ փնտրելու հարցում նրանց ակտիվությունը. դա գրավում է նաև դոնորներին: Այդ տեսանկյունից ևս բարձր ենք գնահատում Միգրացիոն ծառայության գործունեությունը»,- նկատեց Յ. Կլաաուն՝ բերելով ինչպես խոշորամասշտաբ ծրագրերի, այնպես էլ  փախստական ընտանիքների մասնավոր օրինակներ, որոնց խնդիրների լուծման գործում ընդգծեց ՄԾ-ի կառուցողական և համագործակցային գործելաոճը:

Կողմերը քննարկեցին Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման գործում ՄԱԿ ՓՄԳ-ի դերը, ինչպես նաև բարձրաձայնեցին ապօրինի սահմանահատումների դեպքերի կարգավորումը և դրանք դիտարկեցին նաև ազգային անվտանգության  համատեքստում:

Տպել
Ամենաշատ