Ամստերդամի ոստիկանությունը քաղաքի բանուկ կանգառներից մեկում հանցագործի է վնասազերծել, գրում է SkyNews-ը:
Ամստերդամի բանուկ կանգառներից մեկում հանցագործը հասցրել էր երկու մարդու դանակով վիրավորել, մինչ ոստիկանները կձերբակալեին նրան:
Հարձակվողի դրդապատճառները դեռեւս չեն հաստատվել: Իշխանությունները չեն շտապում այս միջադեպը ահաբեկչության հետ կապել:
Ճանապարհի այս հատվածում գնացքների համար երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: