News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցները ուրբաթ Նյու Մեքսիկո նահանգում 5 մարդու են կալանավորել, որոնց կասկածում են երեխաներին մարդկանց վրա, այդ թվում՝ դպրոցներում կրակելուն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Խոսքը Հաիթիից ապօրինի ներգաղթյալ Ջեննի Լեւեյլի, նրա ամուսնու՝ Սիրաջ Վահաջի, վերջինի երկու քույրերի՝ Հուջրահ եւ Սաբհան Վահաջների, ինչպես նաեւ ոմն Լուկաս Մորտենի մասին է: Նրանք իշխանությունների տեսադաշտում են հայտնվել օգոստոսի սկզբին, երբ Նյու Մեքսիկոյի հյուսիսում Թաոս քաղաքի մերձակայքում գտնվող հողամասում հայտնաբերվել են 11 ուժասպառված եւ ցնցոտիներ հագած երեխաներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ նրանք կասկածյալների երեխաներն են:

Հեռուստաալիքը նշում է, որ ըստ դատախազության՝ Սիրաջ Վահաջը, ենթադրաբար, երեխաներին սովորեցրել է զենք գործածել եւ նրանց պատրաստել դպրոցներում կրակելուն, ուսուցիչների եւ իրավապահ մարմինների աշխատակիցնբերի վրա հարձակումներին:

Նշված անձանց ուրբաթ մեղադրանքներ են առաջադրվել զենքի ապօրինի պահման եւ դավադրության համար:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք արմատական իսլամի հետեւորդներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ