News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը: Այսօրվա տոնական մթնոլորտում երախտագիտությամբ վերստին հիշում ենք նրանց, ովքեր ձեւավորեցին այն, ովքեր կռեցին պետականությունը, ովքեր հանուն նրա կյանք, առողջություն զոհաբերեցին: Այս մասին ասված է այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տոնի առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հղած ուղերձում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականին ընդունված պատմական փաստաթղթով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անցած ավելի քան քառորդ դարը փորձության, հաղթանակների ու պետականաշինության հագեցած ժամանակահատված էր: Այս ողջ ընթացքում ձեզ մշտապես պահպանել եւ ոգեւորել է ազատ ապրելու, պայքարելու եւ հաղթելու կամքի ուժը, որը համահայկական երազանքը դարձրեց իրականություն:

Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը: Այսօրվա տոնական մթնոլորտում երախտագիտությամբ վերստին հիշում ենք նրանց, ովքեր ձեւավորեցին այն, ովքեր կռեցին պետականությունը, ովքեր հանուն նրա կյանք, առողջություն զոհաբերեցին:

Նրանց մասին մտածելով, նրանց հարգանքի տուրք մատուցելով, նրանց մեծարելով՝ մենք զգում ենք ժամանակի միջից հղվող պատգամը Արցախի այսօրվա քաղաքացուն, այսօրվա զինվորին, մեր ողջ ժողովրդին՝ պաշտպանել ու հզորացնել երկիրը, պետությունը, լինել միասնական Հայաստան, Արցախ եւ Սփյուռք:

Այդ միասնականության լավագույն վկայությունն Արցախի այսօրվա անկախ հանրապետությունն է, որը վստահորեն առաջ է ընթանում ազատության ու ժողովրդավարության ճանապարհով՝ շարունակական հաջողություններ արձանագրելով պետականաշինության գործընթացում:

Շնորհավորելով համահայկական տոնի՝ Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ հաստատուն հավատ ապագայի հանդեպ»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ