ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մոտ ժամանակներս պլանավորվում Է նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի եւս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մեզ համար բացարձակ միեւնույն չէ, թե ինչպիսի տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր Է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում Է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողների առջեւ: