News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իհարկե, հիմա տնտեսական քաղաքականություն կա, այլ բան, որ մենք խոսում ենք դրա ընդլայնման եւ առավել միասնականացման մասին, ինչի աշխատանքները ներկայումս իրականացվում են:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է ներկայիս կառավարությանը տնտեսական քաղաքականություն չունենալու մեջ:

Նա նշեց, որ չի կարող առհասարակ չլինել տնտեսական քաղաքականություն եւ առաջիկայում բոլորը կտեսնեն դրա հստակ ուղղվածությունները:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Արծվիկ Մինասյանը նշեց. «Դա նշանակում է իրականացնել քաղաքական գործունեություն եւ մասնակցել ընտրություններին: Ես, համենայնդեպս, Սահմանադրության կարեւոր պաշտպաններից մեկն եմ եւ համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, քանի դեռ օրենքով սահմանափակված չէ իր այդ իրավունքը»:

Հարցին, թե ՀՅԴ-ն կհամագործակցի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, Արծվիկ Մինասյանը կոչ արեց այդ հարցն ուղղել կուսակցության Գերագույն մարմնին կամ բյուրոյին: Այդուհանդերձ, դաշնակցական նախարարը գնահատեց Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական քաղաքականությունը. «Այն ժամանակ մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, դա պայմանավորված է եղել նաեւ ինչու ոչ նաեւ արդյունավետ կառավարման, բայց  մենք ունեցել ենք վերականգնողական ժամանակաշրջան, որը սպառվել է: Տնտեսական քաղաքականության ամբողջ համակարգի վերափոխման կարեւորություն կա: Մենք չպետք է մոռանանք, որ մեր տնտեսությունը, ժամանակակից աշխարհը պահանջում են նոր մոտեցումներ, նոր շեշտադրումներ եւ նոր մոտիվացիաներ: Համեմատել մեր տնտեսությունն այժմ եւ 2000-ականների սկզբին, բացարձակ տեղին չէ»:

Տպել
Ամենաշատ