News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ համայնքում երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը պարզվել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝ օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, մատնահետքեր, դանակ՝ արնանման նյութի հետքով:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է կնոջ սպանությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը՝ տուժողի հետ, վիճաբանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի վաղ առավոտյան. մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը կտրող-ծակող գործիքով պատճառվել է ավելի քան 65 հարված, որոնց հետևանքով ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ