Գերմանիայի դատարանը միգրանտ Աբդուլային ութ ու կես տարվա ազատազրկման է դատապարտել իր 15-ամյա նախկին ընկերուհու սպանության համար, գրում է BBC-ն:
Աֆղանստանից միգրանտը խոստովանել է, որ դեռահասին սպանել է դեկտեմբերին հարավ-արեւմտյան Կանդել քաղաքում:
Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ նա աղջկան սպանել է խանդից այն բանից հետո, երբ 15-ամյա Միան բաժանվել է իրենից: Հրատարակությունը հիշեցնում է, որ սպանված աղջիկը Գերմանիայի քաղաքացի էր: