Բոտսվանայում վայրի բնության հայտնի արգելոցի մոտ գտնվել է 87 փղի մարմին:
BBC-ն վկայակոչելով տեղացի բնապահպաններին հաղորդում է, որ նրանք բոլորը սպանվել են ժանիքների համար:
Բոտսվանայում փղերի խոշորագույն պոպուլյացիա է, ինչը գրավում է որսագողերին: Այս անգամ, բացի փղերից, նրանք սպանել են նաեւ 5 սպիտակ ռնգեղջյուրների:
Նախորդ տասնամյակների ընթացքում Աֆրիկայի փղերի մեկ երրորդը սպանվել է, Տանզանիայի փղերի 60 տոկոսը սատկել է: