News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց գրպանահատությունը քրեականացնող օրինագիծը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով. «Եթե հափշտակության չափը չի գերազանցում 5 հազար դրամը, չի համարվում զգալի չափ եւ դրա համար պատասխանատվությունը տարբերակված է: Երբ հափշտակությունը կատարվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, էլի տարբերակված մոտեցում չկա: Մենք առաջարկում ենք, որ դա պայմանավորված չլինի 5000 դրամի չափով, քանի որ բնակարանից գողության վտանգավորությունը մեծ է: Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ հենց 5 հազար դրամի չափով է գողություն անելու»:

Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել գրպանահատությունը, որն այսօր լուրջ պրոբլեմ է:

«Գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում է տրանսպորտային միջոցներում մարդկանց գրպանից: Դրանք կազմում են շուրջ 65 տոկոս: Իսկ գողացվածի չափը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար դրամը: 2014-ին գրպանահատության դեպքերը կազմել են գողության ընդհանուր թվի ավելի քան 24 տոկոսը, 2015-ին՝ 36,5 տոկոսը, 2016-ին՝ 39,4 տոկոսը, 2017-ին՝ 34,1 տոկոսը: Հանցագործություն կատարած անձինք որպես կանոն չեն կալանավորվում, եւ կրկին կատարում են նույն հանցագործությունը: Քանի որ սրանք մասնավոր մեղադրանքի դաշտից են, այսինքն պետք է լինի տուժողի բողոքը եւ եթե լինում է հաշտություն, ապա հետապնդում չի իրականացվում»,-ասաց Զեյնալյանը:

Նա վիճակագրական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց այս տարիների ընթացքում քննչական վարույթ է իրականացվել 5060 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ քրգործի հարուցումը մերժվել է տարբեր պատճառներով, իսկ 776-ի նկատմամբ եւս կարճվել է, որից 309-ի նկատմամբ դիմողի բողոքի բացակայության հիմքով: Այդ ընթացքում պատասխանատվության է ենթարկվել ընդամենը  119 անձ: Նա նկատեց, որ օրինակ մեկ անձի նկատմամբ իրականացվել է 121 հետապնդում, այսինքն նույն անձը 121 անգամ գրպանահատություն է իրականացրել:

Կառավարությունը հավանություն տվեց փաթեթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ