News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Եւ ես, եւ Արմեն Գրիգորյանը հակառուսներ չենք, մենք ժամանակին որպես ակտիվ քաղաքացիներ գործիչներ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ արտահայտել ենք մեր միտքը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին ասաց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում շրջանառվող լուրերը, որ ինքը ՌԴ-ի համար  համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում:

«Մենք չենք եղել հակառուսներ, ես ինքս որեւէ ազգի հակա չեմ: Իսկ սա ուղղակի ցեխ շպրտոցի է, քարոզչական ինչ-որ հնարք են օգտագործում: Կան դաշտում մարդիկ, ում ոտքը տրորում ենք, եւ այսպիսի բաներ են պատվիրում, բայց դե մենք մեր գործով ենք զբաղվում: Եւ հետո, այլ պետության ղեկավարները չեն կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն ենք իրականացնում:Սա ուղղակի վիրավորական է, երբ ասում են՝ Կրեմլը գոհ չէ նշանակումներից, գոհ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  եւ վարչապետը»,- ասաց Սանասարյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների,  Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ:

Այս առումով, ՌԴ-ի համար անցանկալի առանցքային դեմքերից են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Մամուլում գրվել է, որ Արմեն Գրիգորյանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր՝ մտածելով, որ դրանք կարող են հայտնվել ամերիկացիների ձեռքում: Նման խնդիրներ կան նաեւ Դավիթ Սանասարյանի դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ