News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկատվական պատերազմ են ծավալել, որ Իրանի իշխանություններին սեփական ժողովրդի աչքերում անվանարկեն: Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«ԱՄՆ եւ Իսրայելի ու հարեւան երկրներում նրանց կողմնակիցների հետախուզական ծառայությունները հատուկ ստորաբաժանումներ են ստեղծել, որպեսզի տեղեկատվական պատերազմ վարեն: Նրանց նպատակն է տեղեկատվական տարածքը քարոզչությամբ լցնելը եւ հասարակական կարծիքի վրա ներգործելը»,- ILNA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Խամենեին:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն եւ Իսրայելը այսպիսով ցանկանում են ժողովրդին վաղվա օրվա հանդեպ անվստահություն ներշնչել, բնակչության աչքերում անվանարկել պետական ինստիտուտները եւ տնտեսական խնդիրների վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ուռճացնել»:

Այս տարեսկզբին Իրանի ազգային արժույթը սկսել էր արժեզրկվել: Այս գործընթացն արագացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գարնանը հայտարարել էր միջուկային գործարքից Վաշինգթոնի դուրս գալու մասին, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ ԱԽ գոյություն ունեցող պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած միակողմանի սահմանափակող միջոցառումների չեղարկման դիմաց:

Մայիսի վերջին իրանական ռիալի փոխարժեքը կազմել է դոլարի դիմաց 65 հազար ռիալ: Սեպտեմբերի սկզբին այս ցուցանիշն անցել է 145 հազար ռիալ նիշից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ