News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը կողմերը պետք է բաց խոսեն երկու երկրների միջև առկա խնդիրների մասին: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ մեծ ակնկալիքներ ունեն այս հանդիպումից:

«Շատ մտահոգիչ հայտարարություններ են արվում, խոսվում է այն մասին, որ մեր հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են առաջացել: Ես կարծում եմ, որ մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր պետք է ստորադասվի։ Այն խնդիրները, որ գոյություն ունեն, արդեն մտահոգիչ են, եւ նման հանդիպումները նրա համար են, որ պարզաբանվեն և լուծում ստանան, և Ռուսատանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը չխաթարվի»,- ասաց նա։

Ռուստամյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է, որ երկու երկրների ղեկավարները խոսեն Արցախի հիմնախնդրից։

«Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վարում է իր կենսական շահերից և առաջնահերթություններից ելնելով։ Կարևոր է, որ հստակ ներկայացվի արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը: Այո՛, տարբեր հայտարարություններ եղել են, բայց հայեցակարգված, մեկ ընդհանուր տրամաբանության մեջ պետք է ներկայացնել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ խոսել են արցախյան խնդրի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: «Տեսակետն այն էր, որ Հայաստանը պետք է առաջնորդվի արցախյան խնդրի լուծման տրամաբանությամբ, որ պետք է հենվի ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքի վրա»։

Ռուստամյանը նկատեց, որ խնդիրներ կան, որոնք առաջացել են վարչապետի՝ Արցախին բանակցային կողմ դարձնելու հայտարարությունից հետո։

«Այդ հայտարարությունը չպետք է մեկնաբանվի այնպես, թե, իբր, Հայաստանը խուսափում է բանակցություններից։ Այն տրամաբանությունը, որը մինչև հիմա ունեցել ենք, և այն փաթեթը, որ կար սեղանին, առնվազն վերաբերվում էր կարևորագույն խնդրին՝ կանխել նոր պատերազմը»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը շրջանցի Սանկտ Պետերբուրգի և  Վիեննայի պայմանավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ