News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ–ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ եւ դա երեկ փաստեց ՀՀ Ազգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։  «Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր, թե Հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր «քոռանամ ես», քոռանամ քո համար, որ դու մի բան ես ասում, ԱԽ քարտուղարը՝ մեկ այլ բան։ Այսինքն՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ։ Սա է խնդիրը։ Մենք ընդդիմություն ենք եւ սրտացավությունից ելնելով ենք ասում։ Մենք տեսնում ենք այդ խնդիրները։ Ես փաստերով եմ խոսում, ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանի սանրվածքը իմ դուրը չի գալիս։ Ես դաստիարակված մարդ եմ ինձ համարում եւ իմ գործընկերների հետ «պլենտուսից ներքեւ» բանավեճի մեջ չեմ մտնի»,–նշեց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ ինքը խոսում է փաստերով. «Ես ասում եմ՝ պարոն Փաշինյան, երբ դու ասում ես Ռուսաստանում պետք է ադապտացվեն մեզ, դու լուրջ ընդունում ես, որ դա կարող է լավ ազդել հայ–ռուսական հարաբերությունների վրա։ Երբ ասում են, որ «եռում է իրավիճակը», դու ասում ես՝ «դե էսօր իսկապես շոգ է», դու լուրջ հավատում ես, որ դա դրական է ազդելու հայ–ռուսական հարաբերությունների վրա, եւ քո КВН-ական հումորը ՌԴ–ում լավ են ընդունելու վրա, եւ այն լավ է ազդելու ՌԴ–ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովը ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում, դու գտնում ես, որ դա լավ  սիգնալ է։ Ես ո՛չ Տեր–Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ նման բան չեմ տեսել»։

Շարմազանովը հավաստիացրեց՝  խնդիրներ միայն հայ–ռուսական հարաբերություններում չեն առկա, այլ նաեւ ԵՄ–ի ու ԱՄՆ–ի հետ հարաբերություններում. «Նույն  Եվրոպայի հետ հարաբերությունները։ Գնում են Եվրոպա, գալիս ասում են ինչո՞ւ մեզ փող չեք տվել, հեղափոխություն ենք արել։ Սվիտալսկու հայտարարությունը տեսնաք, չէ՞։ Միացյալ Նահանգների դեսպանը կանգնեց, ասաց, որ լուրջ ներդրումային ծրագիր, ներդրումային «բում» ԱՄՆ–ից չկա։ Այնպես չէ, որ ԱՄՆ–ի հետ զարգացրել են, Եվրոպայի հետ զարգացրել են հարաբերությունները, միայն ՌԴ–ի հետ է խնդիրը»։ 

ՀՀԿ–ական պատգամավորի կարծիքով՝ խնդիրն այն է, որ կառավարությունը չունի հայեցակարգ. «Էսօր մինչեւ 1-ը սենց են մտածում, մեկից հետո նենց են մտածում։ Գնում ա Ղարաբազում մի բան ա ասում, հետո լրիվ ուիրշ բան ա ասում։ Փաշինյանի կառավարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայեցակարգ չունի, զրո հայեցակարգ ունի։ Ասում ա, որ գամ, ժողովո՛ւրդ, ձեր հետ կքննարկենք, ա՛յ մարդ, էս հո Նիկոլի թիվը չի, էս ի՞նչ եք անում, էս նովգորոդյան վեչե՞ն ա, սա խայտառակություն ա»։

Շարմազանովը պնդում է՝ եթե կա ժողովուրդը, բա՞ կառավարությունը, հայեցակարգերը ինչի՞ համար են։ Իսկ դիտարկմանը, թե արդյոք պետք է հայեցակարգը ժողովրդից կտրված լինի, նա արձագանքեց. «Ժողովուրդը ո՞րն ա, հրապարակում հավաքվա՞ծը։ Ձեզ թվում է, թե ԱՄՆ նախագահը հավաքել է ժողովրդին ու հարցրել՝ Իրաքը ռմբակոծե՞նք, թե՞ չէ, իսկ ՀՀԿ–ն շատ լավ է իմացել ինչ է ուզում ժողովուրդը»։

Նա նկատեց, այո՛, իշխանությունը ժողովրդին է պատկանում, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով, ընտրությունները եղել են եւ պառլամենտը ընտրվել է, ուստի ԱԺ–ն պետք է իր օրակարգը ունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ