News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքում չունենք ռազմարդյունաբերական մի ձեռնարկություն, որն ապահովված լինի արդիական սարքավորումներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ասաց Ա. Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը՝ «ՀՀ ԶՈՒ զարգացումը ըստ ՊՆ տեսլականի» գիտագործնական կոնֆերանսի ընթացքում:

Նա մտահոգություն հայտնեց, որ ձեռնարկություններում աշխատողների տարիքը 50-ից անցնում է: 

Ռազմավիացիոն ինստիտուտի պետը խնդիրների լուծման 3 առաջարկ ներկայացրեց: Նրա համոզմամբ՝ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները պետք է 100 տոկոսով պետական կարգավիճակ ունենան, որրպեսզի բոլոր իրավիճակներում կատարեն իրենց առջեւ դրված խնդիրները:. «Եթե մասնավոր ընկերությունները ինչ-որ իրավիճակում կարող են դադարեցնել աշխատանքը, պետականի դեպքում այս խնդիրը չկա»:

Երկորդ տարբերակը երկրում գործող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին ներգրավելն է. «Հանրապետությունում գործող ձեռնարկությունները, ճիշտ է՝ փոքր են, բայց ամբողջ արտադրանքը արտահանում  եւ վաճառում են արտասահմանում, որովհետեւ տեղում այդ գումարները չեն վճարվում: Այդ ընկերություններին պետք է կարողանանք ներգրավել»:

Դանիել Բալայանի երրորդ առաջարկը ՀՀ-ում ռազմարդյունաբերության տեխնոպարկ ստեղծելն է: Նա անհրաժեշտ համարեց տարբեր աստճանի մասնագետների պատրաստումը՝ բանվորից մինչեւ ինժեներներ:

Գեներալ-մայորը կարեորագույն խնդիրներից համարեց գիտական պոտենցիալի ճշգրիտ օգտագործումը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հակադարձեց՝ կիսով չափ համաձայն չէ. «Հնարավորություններ կան, աշխատանքներ կատարվում են, գուցե պետք է արագացնել»:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը ավելացրեց. «Ես գույները ավելի վառ եմ տեսնում»:

Նրա համոզմամբ՝ պետության դերը պետք է լինի զուտ քաղաքականություն մշակելու եւ պատվեր իջեցնելու հարցում, ռազմարդյունաբերության գործում բոլոր երկրներում այդպես է: Ռազմարդյունաբերական պետական կոմիտեն հենց այս նպատակով է ստեղծվել՝ հավելեց նա:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունում այսօր մեկնարկել է եռօրյա գիտագործնական կոնֆերանս: Քննարկում են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների մասին պաշտպանության նախարարի տեսլականը:  Այն բխում է Կառավարության ծրագրից: Տեսլականի յոթ կետերը վերաբերում են կրթական, սպառազինության, կառավարման համակարգի արդիականացման, անձնակազմի մարտունակության բարձրացման, հակառակորդի գործողությունների  կանխարգելման ոլորտներին։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը նշել էր, որ հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուկի, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Նա վստահեցրել էր, որ ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռք բերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա: Դավիթ Տոնոյանը ընդգծել էր, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փոխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու՝ հակառակորդի հնարավորությունները: Նա ընդգծել էր, որ Զինված ուժերի նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածությունը և դիմակայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ