Քանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը հերթական այցով Հայաստան է ժամանել: Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր էջում, այցի ընթացքում պատվիրակության անդամները հայ գործընկերների հետ փորձի փոխանակում կկատարեն, համատեղ վարժանքներ կանցկացնեն եւ կքննարկեն մի շարք հարցեր: