News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հույն եւ ամերիկացի ժողովուրդները նույն արժեքներն ունեն, իսկ 2 երկրների ռազմավարական համագործակցությունը Հունաստանի եւ տարածաշրջանի համար կդառնա նոր հեռանկարի հիմքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցիպրասն այս հայտարարությունը կատարել է  Սալոնիկում 83-րդ Միջազգային ցուցահանդեսում (TIF) ամերիկյան տաղավարը բացելիս:

Նրա խոսքով՝ Հունաստանը հետեւում է թողել անկումն ու կոշտ տնեսությունը: Հիմա մենք կարող ենք բացահայտել հունական տնտեսության ներուժը, մենք կարող ենք կենտրոնանալ նոր հարստության ստեղծման վրա, մենք կարող ենք ներդրումներ անել այնտեղ, որտեղ համեմատական առավելություններ ունենք, ասել է Հունաստանի վարչապետը:

Նրա կարծիքով՝ Հունաստանը պետք է շատ բան վերցնի ԱՄՆ-ից մասնակցող գործարարների մեծ պատվիրակության կարեւոր փորձից եւ նոու-հաուից:

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Հունաստանը կարող է չափազանց կարեւոր դերակատարում ունենալ զգայուն տարածաշրջանում, նա առանցքային դեր է խաղում Բալկաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ