News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզու վրա սեպտեմբերի 6-ի գիշերը  տեղի ունեցած 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի, նրանցից երեքն անհետ կորած են համարվում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվել էր 27 մահացածների մասին: Հեռուստաալիքի տվյալներով, Հոկայդոյում տարերքի հարվածի հետեւանքով առնվազն 640 մարդ տուժել է:

Կիրակի սպասվում է, որ տուժած շրջաններ կայցելի վարչապետ Սինձո Աբեն, որպեսզի ծանոթանա երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին: Փրկարարական աշխատանքներին մինչ այժմ ներգրավված է եղել 40 հազար փրկարար, ոստիկան եւ Ինքնապաշտպանական ուժերի մարտիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ