«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգի նավթատարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Rudaw հեռուստաալիքը։
«Այսօր առավոտյան ԻՊ-ի զինյալները երկու ռումբերով պայթեցրել են Քիրքուքի եւ Ջուբիզի միջեւ ընկած նավթատարը»,-հայտնել է «Ասաիշ» քրդական անվտանգության ուժերի ղեկավար Իդրիս Ռաֆատը։
Նշվում է, որ կրակը մինչեւ հիմա չի մարվել։