News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հնարավորություններ է ստեղծում գործարար միջավայրի համար, որպեսզի ներդրողներն իրենց անկաշկանդ զգան, մարզերն էլ՝ զարգանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր նպատակն արտերկրից ներդրողների հրավիրելն է։ Պետք է մարզ առ մարզ փոխենք մեր երկիրը: Հայաստանում տնտեսությունը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ գործարարն ու կառավարությունը դառնան գործընկեր, երբ հավասար ու արդար միջավայր լինի: Մենք հնարավորություն ենք տալիս ազատ գործելու։ Ուզում ենք քաջալերել Հայաստանում գործ սկսող բոլոր մարդկանց: Վստահ եղեք, որ այստեղ հեռանկարային է ձեր բիզնեսը»,- ասել է վարչապետը։

Նա անդրադարձել է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք նոր՝ աննախադեպ բարձր մակարդակի վրա են:

«Ուշ գիշերն եմ վերադարձել Մոսկվայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարեւոր հարցեր ենք քննարկել: Կարող եմ ասել, որ մեր միջեւ լիարժեք փոխվստահություն կա, եւ կարծում եմ՝ այդ մթնոլորտը կստիպի, որ մեր երկրների տնտեսական կապերը զարգանան եւ դա եւս մեկ գործոն կլինի, որ Ռուսաստանում մեր հայազգի գործարարները ոչ միայն այնտեղ գործեն, այլ նաեւ Հայաստանում»,- ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ