News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ խնդիրը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում: Այս մասին Փաշինյանն ասել է կիրակի «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:

«ՀԱՊԿ-ը նաև մեր կառույցն է: Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար: Գերագույն գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի համար կա ժամկետ: Այն չի սպառվել: Մենք ունենք առնվազն մեկուկես տարի:Կարևոր չէ՝ ինչ է գլխավոր քարտուղարի ազգանունը: Նա պետք է, ինչպես և նախատեսվում էր, լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ողջ ընթացքում»,- ասել է Փաշինյանը:  

Լրագրողի հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը համաձայնել է Փաշինյանի կարծիքի հետ, ՀՀ առաջնորդը նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ այդ հարցը քննարկելու են բոլոր գործընկերների հետ և փորձելու են փոխհամաձայնության հասնել:  

«Երբ մենք համաձայնության գանք այդ հարցով, մենք այդ մասին կհայտարարենք»,- ասել է Փաշինյանը: 

Հայաստանի վարչապետի կարծիքով՝ այդ հարցը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում:

«Կարծում եմ, որ մենք ունենք ընդհանուր նպատակ՝ բարձրացնելու ՀԱՊԿ-ի արդյունավետությունը: Եկեք չմոռանանք, որ սա նաև մեր կառույցն է, կոլեկտիվ կազմակերպությունը: Պետք չէ մտածել, որ որևէ մեկը շատ է մտածում դրա հեղինակության մասին, իսկ մյուսը չի մտածում և այս կառույցի հեղինակությունը թանկ չէ մյուսի համար: Ես կարող եմ ձեզ երաշխավորել, որ Հայաստանի համար սա շատ կարևոր կազմակերպություն է: Մեզ համար շատ կարևոր է, որ այն լինի իսկապես արդյունավետ»,- ասել է Փաշինյանը: 

Հայաստանի առաջնորդը նաև հստակեցրել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, ՀԱՊԿ-ը պետք է օգնության գա Հայաստանին:  

«Եվ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ դա իրականում տեղի ունենա: Պայմանագրի իմաստը դա է: Սակայն պետք է մշակել մեխանիզմներ ու ստեղծել երաշխիքներ, որ իրականում տեղի կունենա այն, ինչ գրված է պայմանագրում: Մեզ համար դա շատ կարևոր հարց է»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ