News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել Հայաստանում ամերիկյան լաբորատորիաներ, որոնք զբաղվում են կենսաբանական նյութերի հետազոտություններով, «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաներ»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ ռուսաստանցի մասնագետները «երբեք հասանելիության խնդիր չեն ունեցել եւ չեն ունենա այն պահից, երբ ես դարձա Հայաստանի վարչապետ»:

Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են, պարզաբանել է Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուսաստանցի մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ, այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- հավելել է Հայաստանի վարչապետը: Նա ընդգծել է, որ այդ լաբորատորիաները «շատ լավ որակ ունեն»:

«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի: Հակառակը՝ մենք հրավիրում ենք ռուսաստանցի մասնագետներին եւ պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք այնտեղ արդեն եղել են, եւ երբ կրկին ցանկանան, սահմանափակումներ չեն լինի»,- եզրափակել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ