News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ, ունի հատուկ բաժին, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ՊԵԿ-ի աշխատակիցները սեւ դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք եւ պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր:

«Ավելին, այդ անձինք երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գրեթե գնում են առանց զենքի»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի որեւէ օբյեկտում որեւէ գործողություն չի իրականացվել:

Նրա խոսքով, նախկինում, այո, որոշակի գործողություններ իրականացվել են եւ դրանք առնչվել են գազալցակայաններին. «Ընդհանուր առմամբ, մենք 190 գազալցակայաններում գործողություններ ենք կատարել վերջին 4 ամսում, որից 110-ում խախտումներ ենք արձանագրել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սեւ դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք եւ պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր:

«Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են: Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունների հետ, որ սա ՊԵԿ-ի կողմից կազմակերպված գործողություն է, որը ոչ միայն համաձայնեցված չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չի լինում նման միջոցառումների մասին:

Բայց քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է»,-գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ