News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Սոչիում կրակել են քրեական հեղինակություն Դավիթ Կարսելաձեի վրա, որը հայտնի է «Կալատոզա» մականունով: Նա վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է «Մեշ»-ը:

Կարսելաձեի վրա կրակել են 2 անհայտ անձինք: Նրանք երկու անգամ կրակել են հեղինակության կրծքավանդակին: Ինչպես հայտնում է աղբյուրը, կրակել են չհաստատված զենքից: Հանցագործությունը կատարվել է Սոչիի Բուկովա փողոցում:

Քիլերների մասին ոչինչ հայտնի չէ: Տուժածը վերակենդանացման բաժանմունքում է: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Հրապարակման պահին «Մաքս» պորտալն իր տրամադրության տակ հանցագործության կատարման մասին պաշտոնական հաղորդագրություն չուներ:

2000-ականների կեսերին, Կարսելաձեին ձերբակալելուց հետո Վրաստանի ՆԳ նախարարը արտահերթ ճեպազրույց էր հրավիրել եւ հայտնել, որ հիմա աշխարհը կարող է մի փոքր հանգիստ քնել, քանի որ «ձերբակալված Դավիթ Կարսելաձեն սարսափ էր տարածում ոչ միայնհ գործարարների, այլեւ քրեական աշխարհի ներկայացուցիչների վրա»: Ավելի ուշ նրան կապել են Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեի հետ (նախկինում «Միլանի» հայտնի ֆուտբոլիստ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ