News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան լարված է եղել, որ երեւի թե մոռացել է ՀՀ-ում գործող Սահմանադրության մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով արտահերթ ընտրություններ անցկացնելու համար սահմանադրական փոփոխություններ անցկացնելու Փաշինյանի հայտարարությունը։

«Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած, հոգնեցուցիչ եւ հյուծող այց է ունեցել, այնքան լարված է եղել մինչեւ այց, այցի ընթացքում եւ հետո, որ երեւի թե մոռացել է, որ ՀՀ-ում կա գործող Սահմանադրություն եւ իր քաղաքական ցանկությունները, այնուհանդերձ, պետք է ինստուտցիոնալիզացվի բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում»,–շեշտեց պատգամավորը։

Իսկ, թե ինչու ՀՀԿ-ն չի ցանկանում Սահմանադրությունը փոխել, նա հարցին պատասխանեց կենցաղային օրինակով. «Եթե մի գեղեցիկ, խելացի չամուսնացած աղջկա հարցնեն կամուսնանա՞ս, կասի՞ այո, եթե չգիտի` ով է այդ մարդը, ինչ պայմաններով է»։

Պատգամավորը մտավախություն ունի, որ Փաշինյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունը  գործող իշխանությունների վերարտադրության նպատակ կարող է հետապնդել. «Սահմանադրական փոփոխություն կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, տեսլական, առաջընթաց, ապա խորհրդարանական կառավարության մոդելից որեւէ մեկը, այդ թվում՝ գործող իշխանությունը, չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել՝ վերարտադրվելու համար, կարծում եմ բնորոշ է օրինակ Ադրբեջանին, Թուրքմենստանին»:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ խնդիրների մեծ խրված Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել բացառապես պայքարելով նախկին իշխանությունների ուրվականի դեմ։

Պատգամավորը համոզված է՝ սահմանադրությունները չեն կարող փոխվել այս կամ այն անձի ցանկություններից ու նկրտումներից ելնելով: Իսկ իշխանությունները, նրա կարծիքով, խնդիր ունեն այս բարձր լեգիտիմությունը, որ դեռ գոյություն ունի վարչապետի անձի շուրջ, ուղղել բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը:

Աշոտյանը եզրափակեց՝ «մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը անպատասխանատու է եւ բավականին վտանգավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ