News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազատ տնտեսական գոտիների մասին օրինագիծը թույլ կտա ձեւավորել նոր, ավելի արդյունավետ մոդել ՀՀ տարածքում ազատ տնտեսական գոտիների գործունեության համար։ Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝  քանի որ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, անհրաժեշտություն է առաջացել շտկել ազատ տնտեսական գոտու սահմանումը, որ առաջիկայում ինչ–որ տարաձայնություններ չառաջանան։

Պետք է նաեւ նշել, որ կառավարության որոշմամբ Հրազդան քաղաքը կդառնա 4-րդ ազատ տնտեսական գոտին կրիպտոարժույթի մայնինգ-կենտրոնով։  Էկոհամակարգի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը կդառնա ECOS ընկերությունը, որը պատասխանատու կլինի տեխնոլոգիական կլաստերի զարգացման համար։

ԱՏԳ գլխավոր խնդիրն է դառնալու բլոքչեյնի՝ արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման հիմքով աշխատող նախագծերի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծումը:

ԱՏԳ էկոհամակարգը կներառի կրթական-հաղորդակցային նախագծեր, հետազոտական լաբորատորիաներ, էլեկտրոնային հարթակներ՝ սթարթափերում ներդրումներ գրավելու համար եւ դատա-կենտրոն՝ մայնինգի համար: ԱՏԳ ռեզիդենտները 25 տարի կունենան ԱԱՀ զրո տոկոս տոկոսադրույք եւ կազատվեն շահութահարկից:

ECOS էկոհամակարգի գործունեության առաջին փուլում նախատեսվում է ներգրավել ավելի քան 100 մլն դոլարի ներդրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ