Երրորդ Հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի շաբաթ առաջ գուժում էին, ասում էին՝ վա՜յ, էս ինչ եղան հայ-ռուսական հարաբերությունները, ձախողվեցին, տապալվեցին։ Էսօր ես պատասխանատու հայտարարում եմ՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր են։ Հասկացել են, որ ըտենց ա, հիմա էլ գուժում են՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից գիշեր։ Դուք ձեր դարդը լացեք, մենք մեր արտաքին հարցերը կլուծենք, մեր արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք։ Դուք ձեր դարդը լացեք, այսինքն՝ գողերի եւ խաբեբաների դարը Հայաստանում անցել է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։