News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+ նախարարական մոնիթորինգային կոմիտեի նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Ալժիրում, կարող է դառնալ կոմիտեի ամբողջ պատմության մեջ մասնակիցների թվով ամենամեծը՝ հանդիպմանը հրավիրված է 16 երկիր, ՏԱՍՍ-ին հայտնել է պատվիրակություններից մեկում աղբյուրը:

«Հրավիրել են ընդհանուր 16 երկրի: Հանդիպումը կանցկացվի «մինի-ՕՊԵԿ» ձեւաչափով: Հանդիպմանը չեն գա միայն Էկվադորը եւ Հասարակածային Գվինեան»,- ասել է նա: Առայժմ հայտնի չէ, թե Իրանն արդյոք կմասնակցի կոմիտեի նիստին: Նախարարական մոնիթորինգային կոմիտեի մեջ է մտնում 6 երկիր՝ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Վենեսուելան, Ալժիրը եւ Օմանը:

Աղբյուրը հայտնել է նաեւ, որ սեպտեմբերի 11-ին նախատեսված տեխնիկական կոմիտեի փորձագետների խորհրդակցությունը, որը պետք է քննարկեր արդյունահանման վերականգնման քվոտաների բաշխման մեխանիզմը, տեղափոխվել է սեպտեմբերի 17: Նախատեսվում էր այն անցկացնել տեսահամաժողովի ռեժիմում:

Ալժիրում սեպտեմբերի 23-ին տեղի կունենա նախարարական կոմիտեի 10 նիստ, կոմիտեի նախարարների հանդիպումներն անցկացվում են 2017 թվականի սկզբից 2 ամիսը մեկ անգամ, երբ սկսեց գործել արդյունահանման սահմանափակման համաձայնագիրը: Կոմիտեի գործառույթն է ՕՊԵԿ+ բոլոր երկրներին նավթի շուկայի համատեղ կարգավորման միջոցառումներ հրահանգել: Այսպես՝ հունիսին Վիեննայում տեղի ունեցած վերջին նիստում այն հրահանգել էր մեղմել գործող սահմանափակումները եւ արդյունահանումը մեծացնել օրական 1 մլն բարելով՝ նկատի ունենալով արդյունահանման անկումը Իրանում, Վենեսուելայում, Մեքսիկայում եւ Լիբիայում: Կոմիտեն նաեւ ամփոփում է գործարքի կատարման ընթացիկ արդյունքները: Հուլիսին համաձայնագիրը կատարվել էր ծրագրածի 109 տոկոսով:

Հունիսին արդյունահանման աճի որոշում ընդունելով՝ նախարարները դեռեւս չեն պայմանավորվել վերականգնման անհատական քվոտաների հարցում, քանի որ համաձայնագրին միացած ոչ բոլոր երկրներն ունեն ազատ հզորություններ արդյունահանման աճի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ