News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու մեկնարկած քարոզարշավի ընթացքում եղել են ուժեր, որոնք շատ գրագետ քարոզարշավ են սկսել, հանուն Երեւանի, եղել են ուժեր, որոնք փորձեն են սեւացնել դիմացինին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ չցանկանալով անուններ հնչեցնել:

Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանն, իհարկե, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մասնակցել քարոզարշավին, բայց իր համար առնվազն զանրամալի էր, որ նա ավելի ակտիվ մասնակցություն է ունենում քարոզարշավին, քան Հայկ Մարությանը. « Ինձ համար տարակուսելի է, որ վարչապետն իր կարեւոր գործերը թողած գնում քարոզարշավի է մասնակցում: Այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենք են, հրապարակի ժողովուրդը, հեղափոխության սիրահարներն ու ջատագովները: Դուք ձերոնցով հավաքվել եք ընտրություն եք անում, ինչի՞ ես գնում, թող Արտակը ընտրվի, թող Նառան ընտրվի, թող Րաֆֆին ընտրվի: Ինչի՞ ես անպայման միջամտում»,-ասաց Շարմազանովը:

Հիշեցմանը, որ Կարեն Կարապետյանն էլ ՀՀԿ-ի քարոզարշավին է մասնակցել, Շարմազանովն արձագանքեց, որ Կարեն Կարապետյանը մասնակցել է ԱԺ ընտրությունների քարոզարշավին, իսկ ՏԻՄ ընտրությունները երկրի քաղաքական կուրսը չեն որոշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ