News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Փարիզ եւ Նյու Յորք:  Այս մասին սեպտեմբերի 12-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Սեպտեմբերի 14-15-ը տեղի կունենա այց Փարիզ, հանդիպում է նախատեսված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսիայի հայ համայնքի հետ: Հոկտեմբերին տեղի կունենա Ֆրանսիայի նախագահի պետական այցը Երեւան:

Ինչպես նշեց Բալայանը, Փաշինյանի Ֆրանսիա այցը համաձայնեցվել էր դեռեւս Բրյուսելում հանդիպման ժամանակ, այցի օրակարգն ընդարձակ է: «Մենք Ֆրանսիայի հետ հատուկ հարաբերություններ ունենք: Բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգանում է»,- նշեց Բալայանը՝ ընդգծելով հարաբերությունների զարգացման մեջ հայ համայնքի առանձնահատուկ դերը: Նա հիշեցրեց, որ ակտիվորեն զարգանում է ապակենտրոնացված համագործակցությունը, կնքվել է մոտ 4 տասնյակ համաձայնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ