News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երբ ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, նրա առաջ հստակ խնդիր եմ դրել, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, ՀՀ-ում չկան անձեռնմխելի անձինք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի՝ Խաչատուրովին վերաբերող հատվածին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցադրմանը: «Ձեզ հետ խոսե՞լ են եւ ո՞րն է եղել Ձեր պատասխանը»,- հարցրեց պատգամավորը։

«Երբ ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, նրա առաջ հստակ խնդիր եմ դրել, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, ՀՀ-ում չկան անձեռնմխելի անձինք։ Եվ եթե քննության օբյեկտիվ ընթացքը որեւէ պարագայում հանգեցնում է որեւէ մեկին ձերբակալելու եւ կալանավորելու անհրաժեշտության՝ հանուն քննության շահերի, ուրեմն պետք է այդ գործողությունն անեն՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Այդ թվում, եթե անգամ խոսքն իմ ընտանիքի անդամի մասին է: Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ, այո, կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել, եւ եթե, այսպես ասած, մաքուր իրավաբանության տեսակետից որեւէ մեկին ձերբակալելու եւ կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունը քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Տվյալ դեպքում ես այդ մասին իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացնում: Ես տեղեկացել եմ այդ իրավիճակի մասին եւ ասել եմ, որ այդ պայմանը, ինչպես պայմանավորվել ենք, որեւէ գործի համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա: Եթե քննչական մարմինը գտնում է, որ որեւէ մեկին պետք է ձերբակալել, ապա դա պետք է տեղի ունենա: Եվ ես հիմա այս դիրքորոշումը նաեւ հաստատում եմ ԱԺ ամբիոնից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նկատեց, որ հնարավոր է՝ վարչապետի ու ԱԱԾ տնօրենի խոսակցությունն էլ հրապարակվի, այս պարագայում ինչպիսի՞ն կլինեն վարչապետի գործողությունները:

«Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս, ցանկացած պահի, ես որեւէ խնդիր չունեմ: Եթե ձայնագրված է, թող հրապարակվի, ես որեւէ խնդիր չունեմ: Չի կարող լինել այլ ձայնագրություն, որը դուրս է իմ այս որդեգրած սկզբունքից, տրամաբանությունից»,- դիտարկմանը պատասխանեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ