News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Տոկիոն հաշտության համաձայնագրի հարցի առաջխաղացման համար պետք է «կոտրեն փոխադարձ անվստահության կեղեւը»: Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովում գործարարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Սինձո Աբեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարեւոր է, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի ժողովուրդների միջեւ փոխըմբռնումն առաջխաղացում ունենա եւ միջավայր նախապատրաստվի (տարածքային հարցի լուծման եւ հաշտության համաձայնագրի կնքման համար)», — ասել է վարչապետը:

Աբեն նաեւ մեկնաբանել է 8 կետից բաղկացած տնտեսական համագործակցության ծրագիրը: Նրա խոսքով, հարկավոր է «թղթի վրա գրված նախագծերից կոնկրետ ձեւի անցնել», ինչպես նաեւ բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

Գործակալությունը սակայն պայմանագրի կնքման նախապատրաստման ժամկետների հետ կապված Աբեի եւ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումներում հակասություններ է նկատել. Ճապոնիայի վարչապետը կարծում է, որ գործընթացը ժամանակ կպահանջի, իսկ ՌԴ նախագահը առաջարկել է մինչեւ տարեվերջ պայմանագիրը կնքել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ