News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարեւորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը եւ բարձր գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը եւս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին եւ վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից եւ կարեւորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը:

Կողմերն անդրադարձել են կատարել նաեւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը եւ այլ թեմաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ