News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի եւ Ռուսաստանի ընկերությունների դեմ՝ նրանց մեղադրելով Հյուսիսային Կորեային անօրինական ֆինանսավորելու մեջ։

Նոր պատժամիջոցներն ուղղված են չինական Yanbian Silverstar Network Technology Co ընկերության, նրա հյուսիսկորեական Jong Song Hwa մասնաճյուղի եւ ռուսական Volasys Silver Star դուստր-ընկերության դեմ՝ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ամբողջ աշխարհի ընկերություններին զգուշացրել է, որ «միջոցներ ձեռնարկեն վստահ լինելու համար, որ տեխնոլոգիական ծրագրերում ակամա չեն ներգրավում հյուսիսկորեացիներին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ