News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի արտադրամասի ճանապարհը փակած բյուրեղավանցիներից մեկին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 14–ին հրավիրել են ոստիկանություն։  Այս մասին NEWS.am–ի հայտնեց ճանապարհը փակած բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը։

Նա նշեց, որ տնտեսվարողն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց կողմից  ճանապարհը փակելը  խոչընդոտում է արտադրամասին աշխատանքին, ինչից հետո բնակիչներից մեկին հրավիրել են բացատրություն տալու։ Նշենք, որ բյուրեղավանցիները բողոքում են  «Առողջ Սունկ» ՍՊԸ–ի կոմպոստի արտադրամասի իրականացրած արտանետումներից ։

Դեպի արտադրամաս տանող ճանապարհը փակ է գիշերվանից։

«Մենք չենք փակել ճանապարհը, ընդամենը զբոսնում ենք, իսկ երբ բեռնատարներն են փորձում մտնել արտադրամաս՝ սկսում ենք ավելի ակտիվ քայլել»,–նշեց Հովսեփյանը։

Ճանապարհ փակած ակտիվիստները պահանջում են անհապաղ ստորագրել բնակիչների և մարզպետարանի կողմից մշակված հուշագիրը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։

Բնակիչները պահանջում են նաև ստուգումներ իրականացնել՝  հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը և համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին։

Հիշեցնենք, որ Բյուրեղավան քաղաքի բնակիչները եւ Նուռնուսի ամառանոցների սեփականատերերն ահազանգում են, որ արտանետումները թունավորում են շրջակա միջավայրը: Խոսքը արտադրության ժամանակ առաջացող ամոնիակի, ածխածնի եւ ազոտի օքսիդների արտանետումների մասին է։

Տպել
Ամենաշատ