News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես փոխանցեցի իմ ժպիտը եւ երեւանցիների գերակշիռ մեծամասնությունը հետ ուղարկեց իր ժպիտը. այսուհետ Երեւանը պետք է ցուցանակ ունենա, որ մուտքը ժպիտով է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում իր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք զգում ենք, որ շատ դրական լիցքեր կան: Մարդիկ հասկանում են, որ շատ լավ թեկնածուներ, լավ ցուցակներ կան, ոչ մեկը սեւ չի, ոչ մեկը սպիտակ չի: բոլորս էլ երեւանցին ու հայաստանցի ենք, շատ հպարտ ենք դրանով: Մենք տեսել ենք, որ կան խնդիրներ, մարդիկ հանդիպումների ժամանակ դրանց բարձրացնում են, հարկերի, մաքսերի, կանաչ տարածքների, աշխատատեղերի, տրանսպորտի, վերելակների հետ կապված հարցեր»,-ասաց նա:

Րաֆֆի հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հաճախ քարոզարշավի են գնում առանց տեսախցիկների ու վկաներ. « «Գնում ենք մեր փոքրիկ խմբով, կամ ես առանձին: Վերելակ ենք նստում, մարդկանց վիճակն ենք հարցնում եւ հասկանում ենք, որ սա երկարատեւ պայքար է: Մենք շատ դրական ենք տրամադրված, կարծում ենք, որ շարքային երեւանցին հասկանում է, որ սա շատ պատասխանատու ընտրություն է:

Մենք մեր զրույցներում չենք ասում՝ միայն մեզ ընտրեք, ասում ենք՝ ծանրութեթեւ արեք, դուք եք որոշելու: Մենք պետք է պատասխանատու լինենք սեպտեմբերի 23-ին մեր նոր քաղաքապետարանի, մեր նոր ավագանու համար»:

«Ժառանգության.» թեկնածուն հաջողություն մաղթեց բոլոր թեկնածուներին եւ հույս հայտնեց, որ սեպտեմբերի 23-ին երեւանցիները իրենց խղճի մտոք կքվեարկեն. «Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքացին իրեն պատկանող քաղաքապետարան կընտրի: Մենք ժպտում ենք, ծրագրերի մասին ենք խոսում, կենտրոնանում ենք մեր վրա: Մենք ուզում ենք, որ այս հրաշալի վերելքը, որ ապրել է Հայաստանը, ամբողջանա: Դրա համար մասնակցում ենք դա ամբողջացնելու, արձանագրելու համար: Մենք վստահ ենք, որ ընտրությունից հետո մեր մասնակցությամբ կտեսնենք ոչ թե տարբաժանված, բարիկադներով Երեւան, այլ միասնական, ոգեւղեն, ժպիտով Երեւան, որը պետք է անցնի ր խնդիրների լուծմանը: Դա ժամանակակից մայրաքաղաք կերտելն է՝ աշխատատեղերով եւ առանց որեւէ անօթեւան ընտանիքի: Դա մեր հանձնառություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ