News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի թիմը՝ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ Համաշխարհային մաքրության օրվա (World Cleanup Day) շրջանակում մաքրեց Մանկական երկաթուղին հարող տարածքը։

Սեպտեմբերի 15-ին, ինչպես աշխարհի 150 երկրում, Հայաստանի բնակիչները միավորվել են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Հայաստանում Beeline-ը հայաստանյան կամավորներին տրամադրել է աղբի տոպրակներ՝ աղբը հավաքելու եւ տեսակավորելու համար, ինչպես նաեւ միացել է շարժմանն իր թիմով։

«Յուրաքանչյուր կամավոր, որ այսօր դուրս է եկել փողոց, կարեւորագույն գործ է անում, քանի որ այս ակցիայի նպատակը մեկ անգամ շաբաթօրյակ անցկացնելը չէ, այլեւ աղբի գրագետ տեսակավորումն ու շրջակա միջավայրի մասին հոգ տանելն է։ Մենք՝ լինելով պատասխանատու ընկերություն չէինք կարող անմասն մնալ այս միջոցառմանը եւ այսօր բավականին բարդ տարածք ենք  ընտրել մաքրելու համար։ Այստեղ մեր փոքրիկներն են գալիս զբոսնելու, եւ այս հանգամանքը ոգեւորել է մեր աշխատակիցներին, ովքեր նաեւ ներգրավել են իրենց ընտանիքներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Համաշխարհային մաքրության օրվա անցկացումը նախաձեռնել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 հոգի եւ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ եւ պետական կառույցներ։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները եւ ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։  Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին եւ Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ