News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը. այն Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնի անվանումը՝ Խաչվերաց:

Խաչվերացը հինգ տաղավար, այսինքն՝ մեծ տոներից վերջինն է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական արյունը եւ մեզ փրկություն շնորհվեց:

Հայ Եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Սուրբ Պատարագ:

Տպել
Partner news