News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես  քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: 

««Քաղաքացիական  պայմանագիր»  կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես  քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ հայհոյանքներ, պետական ողջ ռեսուրսը չդնել հայհոյող կեղտոտ ֆեյքերի բազմացման գործի վրա։

Ցավոք, մեր բոլոր հորդորները մնացին անարձագանք։  Ավելին, գործի դրվեց սեւ քարոզչության ողջ զինանոցը եւ մեզ հայտարարվեց բացահայտ քարոզչական պատերազմ։ Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք  ձեր նետած ձեռնոցին եւ ընդամենը մեր հայրենակիցներին ներկայացրել ենք իրական  փաստերը։ Ոչինչ ավելին:

Ուստի, կրկին հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակում եւ կրկին անգամ կոչ ենք անում համերաշխության մթնոլորտում գնալ ընտրությունների»,- գրել է ԲՀԿ մամուլի խոսնակը:

«Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչեւ «դու սուս» հրահանգը. ՔՊ խոսնակ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ