News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան դաշինքն ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի  վարչապետությանը, ինչպես նաեւ այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով  Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի բարեկամներն են ներառված  «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։

Հաստատելով, որ ցուցակում ներառված է Միքայել Մինասյանի սանիկը՝ Լենա Նազարյանը սկսել է քննադատել Նաիրա Զոհրաբյանին՝ հայտարարելով, որ նա այն պատգամավորներից մեկն է եղել, որը 2008 թվականի մարտին կողմ է քվեարկել արտակարգ դրությանը։

«2008 թ. մարտի 21-ին, մարտի 1-ից 20 օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվերակել Երեւանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ: Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացում ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով»,–նշեց Նազարյանը։

Նկատենք, սակայն, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը, լրագրողների հետ զրույցում, ընդհակառակը, հերքել է, որ ցուցակում ներառված են մարդիկ, որոնք ինչ–որ կապ ունեն Սարգսյանի կամ Մինասյանի հետ։

Կարծում են՝ Երեւանը հերթական բիզնես պրոյեկտն է իրենց համար․ Նաիրա Զոհրաբյանը քննադատեց Հայկ Մարությանին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ