News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բոլորի համար էլ հետաքրքիր կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբանի եւ «ԻՄ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի բանավեճը։ Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Նրա խոսքով՝  եթե Մարությանի մոտ կա ցանկություն բանավիճելու եւ չկա մտավախություն, ապա նման բանավեճը շատ տեղին կլինի։

«Սոցհարցումների արդյունքներով հիմնական թեկնածուները  Հայկ Մարությանն ու Նաիրա Զոհրաբյանն են։ Հանրությանը հետաքրքիր կլինի նրանց միջեւ բանավեճը»,–նկատեց Էնֆիաջյանը։

Նա հավելեց, որ իրենք որեւէ մեկին սպիտակացնելու կամ սեւացնելու ցանկություն չունեն, ապա հույս հայտնեց, որ հավասար պայմաններով հանդիպում տեղի կունենա։

«Մենք վստահ ենք, որ Նաիրա Զոհրաբյանը երկրի ներքաղաքական գործընթացներին տեղյակ մարդ է, կազմակերպչական ջիղ ու ունակություններ ունի՝ Երեւանում փոփոխություններ իրականացնելու, այս առումով մենք որեւիցե խնդիր չենք տեսնում»,–եզրափակեց Վահե Էնֆիաջյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ