News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից կիբեռհարձակումների դեպքում ՆԱՏՕ-ն կարող է կիրառել իր Կանոնադրության 5-րդ հոդվածի դրույթները: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Axios պորտալի հետ զրույցում:

Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի համատեղ պատասխանի մասին որոշումը չի ընդունվի ավտոմատ: «Դա կախված է կիբեռհարձակման բնույթից»,- պարզաբանել է նա: Ընդ որում՝ Ստոլտենբերգը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ինչպիսի պայմաններում է հնարավոր 5-րդ հոդվածի գործարկումը: «Կարծում եմ, որ մենք այդ առավելությունը չպետք է տանք ոչ մի պոտենցիալ հակառակորդի»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի տեքստը թույլ է տալիս բավականին լայն մեկնաբանություն: Հոդվածում նշված է, որ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա հարձակումը, ընդ որում՝ ոչ միայն զինված, այլեւ կիբեռհարձակման միջոցով, կդիտարկվի որպես իրենց բոլորի վրա հարձակում: Նման հարձակման դեպքում դաշինքի երկրներից յուրաքանչյուրը կարող է օգնություն ցույց տալ այնպիսի անհատական կամ համատեղ գործողության անհապաղ իրականացման ճանապարհով, որն անհրաժեշտ կհամարի, ներառյալ զինված ուժի կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ