News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կանբերրայում գործող Ավստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրավունք» խորագրով ցուցահանդես է բացվել, որը նվիրված է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց ցեղասպանության հետեւանքով գաղթածներից, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Ցուցահանդեսը պատրաստվել է դոկտոր Վանեսսա Ագնյուի, դոկտոր Էգեմեն Օզբեկի եւ Անեթ Ան-Ջեն Լիուի կողմից: Այն ներառում է ցեղասպանության, փախուստի եւ ապաստանի այժմյան եւ վաղ շրջանի տեղեկագրեր. երկրորդ տիպի տեղեկագրերը վերաբերում են նաեւ հայոց պատմության ամենամռայլ  հատվածին, որը ներկայացված է «Փախստականության գաղափարը եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով հատվածում:

Անեթ Ան-Ջեն Լիուն ցուցահանդեսի մասին Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի պատրաստած ֆեյսբուքյան տեսանյութում պատմել է, որ հաջորդ ցուցադրությունը կբացվի Գերմանիայում, ապա՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եւ կվերադառնա Ավստրալիա:

Ավստրալիայի ազգային համալսարանում ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 22-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ