News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի եւս երկու նահանգների բնակիչներ խանութից գնված ելակում ասեղներ են հայտնաբերել, հաղորդել է ոստիկանությունը՝ մեծացնելով բնակչության առողջության սպառնալիքի վտանգը, ինչը սուպերմարկետներին ստիպել է վաճառքից հանել որոշ ապրանքանիշեր, իսկ ֆերմերներին՝ թափել պտուղները, հաղորդում է  Reuters-ը:

Ոստիկանության հաղորդմամբ, ելակում ասեղները հայտնաբերել է Արեւմտյան Ավստրալիայում ապրող մի տղամարդ եւ Հարավային Ավստրալիրայից մի աղջիկ:

Ասեղներով ելակի մասին առաջինը հաղորդել են Քվինսլենդ նահանգի բնակիչները:

Ոստիկանությունը կասկածում է, որ վտանգ կարող է ներկայացնել   ավստրալական 7 ապրանքանիշերի ելակը: Իշխանությունները բնակիչներին խնդրում են ուտելուց առաջ կտրել պտուղները:

Քվինսլենդի նահանգի կոմիսարը երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ դեռ անհասկանալի է՝ արդյոք ներկայիս իրավիճակը մեկ կամ ավելի հանցագործների գործողությունների արդյունք է:

Ջեյմի Մայքլը՝ Արեւմտյան Ավստրալիայի ելակի արտադրողների ասոցիացիայի ղեկավարը, Australian Broadcasting Corp-ին ասել է, որ իր ֆերման ստիպված է եղել սեզոնի գագաթնակետին թափել ելակը: Եթե հատապտուղները դադարեն գնել, որոշ արտադրողներ չեն կարողանա ցանել դաշտերը եւ հաջորդ տարի առանց բերքի կմնան», - ավելացրել է  նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ