News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ին, Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է «Սելֆի ժամ» խորագիրը կրող միջոցառումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, այդ միջոցառման շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել եւ լուսանկարվել հայտնի գործիչների հետ:

Մակունցը նշեց, որ բազմազան միջոցառումներ են կազմակերպվելու, մշակութային միջոցառումները եւս լինելու են բազմաժանր, լինելու է եւ ռոք երաժշտություն, եւ ջազ, փոփ, դասական, ազգային ու էլեկտրոնային երաժշտություն:

«Միջոցառումներին հյուրեր կլինեն մարզերից, նաեւ Արցախից, ինչը շատ ուրախալի է: Ելույթ են ունենալու բավականին մեծ թվով սիրելի երաժիշտներ: Հանրապետության հրապարակում կլինեն նաեւ թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող տաղավարներ»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ